Նկարիչ

Տաթև Ղամբարյան

Տաթև Ղամբարյանը ծնվել է 1991թ-ին Երևանում։ Ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժինը, միևնույն ժամանակ ինքնուս զբաղվել նկարչությամբ։ Երբ նա հասկացավ, որ միայն երաժշտությունը բավարար չէ արտահայտելու երևակայության մեջ տեղ գտած գույներն ու պատկերները, իրեն լիովին նվիրեց գեղանկարչությանը։ Ներկա պահին բնակվում է Ֆրանսիայի հարավում ՝ Էքս ան Պրովանս քաղաքում, որտեղ ծնվել և ստեղծագործել է նկարիչ Պոլ Սեզանը։ Մարտ ամսին Էքս ան Պրովանսում, 361 degrés ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ խմբակային ցուցահանդես:

Այնտեղ նա արժանացել է հանդիսատեսի հատուկ մրցանակին։

Տաթևի աշխատանքներն պարբերաբար ցուցադրվում են տեղի արվեստի ցուցասրահներում, ինչպես նաև Bils and Rye ժամանակակից արվեստի թանգարանում (Յորքշիր, Անգլիա), որտեղ այս տարի տեղի կունենա նաև անգլիացի քանդակագործ Ֆիլիպ Ուեյքհամի հետ համատեղ ցուցահանդես։

Notify Me
  • Voucher Image
    Earn on Somenelse Purchasing
    Reward is: 1 Point
  • No Features Are Available Right Now!
Reward Reward