Նկարիչ

Միհրան Ավետիսյան

Միրան Ավետիսյանը փորձում է կամրջել հայ միջնադարյան մանրանկարչության տարրերը ժամանակակից կերպարվեստի հետ՝ վերաիմաստավորելով ոչ այնքան ձևը, որքան միջնադարյան վարպետների ինքնատիպ գունապնակը։

Նկարչի աբստրակտ արվեստում հստակ ուրվագծվում է ավանդականությունը՝ դարձնելով նրա ոճը բազում զուգահեռների հատման մի յուրօրինակ տարածություն, որտեղ զուգակցվում և ներդաշնակում են արդին ու միջնադարյանը, աբստրակտն ու ավանդականը։

1957թ. ծնվել է Բաքվում
1973-77թ.թ. Սովորել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում
1987-91թ.թ. Սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում
1991թ. «Մոմիկ» մշակութային միության անդամ
2003թ. Հայաստանի նկարիչների միության անդամ Ցուցահանդեսներ
1988թ. Երևան՝ «Հանրապետական ցուցահանդես»
1989թ. Երևան՝ «Երիտասարդական ցուցահանդես»
1990թ. Գերմանիա, Վիսբադեն՝ «Ավանգարդիստական ցուցահանդես»
1991թ. Կանադա, Մոնրեալ՝ «Մոմիկ» միության խմբակային ցուցահանդես
1992թ. Կանադա, Տորոնտո՝ «Մոմիկ» միության խմբակային ցուցահանդես
1997թ. Արցախ, Ստեփանակերտ՝ Արցախի անկախությանը նվիրված ցուցահանդես
1998թ. Երևան, Ժամանակակից արվեստի թանգարան
2000թ. Երևան «Անի» հյուրանոց՝ Խմբակային ցուցահանդես
2001թ. Երևան, Նկարիչների միություն՝ «Հանրապետական ցուցահանդես»
2001թ. Ռուսաստան, Սոչի, «Մոմիկ» միության խմբակային ցուցահանդես, նվիրված Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700 ամյակին
2001թ. Իտալիա, Ռավենա՝ «Դանթեն հայ կերպարվեստում» ցուցահանդես
2002թ. Երևան, «Արտ-Ֆիլմ» պատկերասրահ՝ անհատական ցուցահանդես
2003թ. Երևան, Նկարիչների միություն՝ մեկական աշխատանքի ցուցահանդես
2004թ. Երևան, Նկարիչների միություն,՝ «Գրաֆիկական արվեստ» ցուցահանդես
2010թ. Եղեգնաձոր՝ Հայ նկարիչների խմբակային ցուցահանդես

Notify Me
  • Voucher Image
    Earn on Somenelse Purchasing
    Reward is: 1 Point
  • No Features Are Available Right Now!
Reward Reward