Նկարիչ

Քնարիկ Վարդանյան

Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Քաֆթառլի գյուղում (այժմ` Փանիկ): Եղել է օպերային երգիչ Դավիթ Պողոսյանի կինը: 1933թ. ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը: 1933-34թթ աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում` որպես տեխնիկ-ճարտարապետ: 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1950-52թթ սովորել է Մոսկվայի Հայկական կուլտուրայի տան գեղանկարչական բաժնում` Բ.Վ.Իոգանսոնի արվեստանոցում: 1942-44թթ աշխատել է Երևանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում` իբրև գլխավոր նկարիչ: Ձևավորել է մի շարք ներկայացումներ նաև Հայաստանի այլ թատրոններում: Եղել է բազմաժանր նկարիչ: Սկզբնական շրջանի աշխատանքներում վավերական ճշմարտացիությամբ պատկերել է աշխատավոր մարդու առօրյան («Ծխախոտի սածիլում», 1958թ., «Տրակտորիստուհի», 1960թ., «Մատղաշներ», 1962թ.): 1960-70-ական թվականներին նկարչուհու արվեստում ի հայտ են եկել մարդու և բնության դինամիկ ընկալումներ, գույնի, գծի, ձևի ուժգին կերպափոխումներ («Հորատում», 1964թ., «Հեծանվորդներ», 1965թ., «Հայաստան», 1968թ., «Ալյումին և երկաթ», 1974թ., «Ալեծուփ», 1976թ., «Կառուցողներ: Բամ», 1982թ., «Երգ ամառնային», 1983թ.): 1943թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեանում (1965թ., 1978թ., 1981թ.), Լենինականում (1981թ.), Կիրովականում (1981թ.), Եղեգնաձորում (1982թ.), Թբիլիսիում (1982թ.): Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

Load More
Notify Me
  • Voucher Image
    Earn on Somenelse Purchasing
    Reward is: 1 Point
  • No Features Are Available Right Now!
Reward Reward