Նկարիչ

ԱՇՈՏ (ԴԵՂՁ) ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աշոտ Ադամի Հովհաննիսյան (Դեղձ Աշոտ) (հունվարի 6, 1929, Մայիսյան, Հայաստան – հուլիսի 12, 1997, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ (1990)։ Աշոտ Հովհաննիսյանը 1943-1947 թվականներին սովորել է Գյումրու Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում։ 1964 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան:

Աշոտ Հովհաննիսյանի արվեստի մեջ տեսանելիորեն առանձնացվում է չորս փուլ։ Յուրաքանչյուր փուլ առանձին արժեք է ներկայացնում։ Նկարչի ստեղծագործությունների ոճն ու ձևաբանական լեզուն սերտ կապ ունեն եվրոպական մոդեռնիզմի, մասնավորապես էքսպրեսիոնիզմի և աբստրակտ արվեստի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ Մալևիչի և Կլեյի ստեղծագործական մեթոդների հետ։ Սակայն նրա աշխատանքներին բնորոշ տաք ու ինտենսիվ գույները, կոմպոզիցիայի դրամատիկ հուզականությունն ազգային որոշակի շեշտադրում ունեն։

Դա է Աշոտ Հովհաննիսյանի արվեստի արմատական կապը ինչպես հայկական մանրանկարչության, այնպես էլ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Ոստանիկ Ադոյանի (Արշիլ Գորկի) ստեղծագործական ժառանգության հետ։ Հովհաննիսյանը առանձնահատուկ զգայուն վերաբերմունք է ունեցել գույնի նկատմամբ: Նրա համար կարմիրը կյանքի հավատն էր, կապույտը` Աստծո, հույսի գույնն էր, կանաչը` կյանքի սկիզբն էր, բնությունն էր: Ըստ նկարչի գույնը արտակարգ գեղեցկություն է` մարդուն գրավող, նրա հոգու վրա ազդող, իհարկե, երբ նա իր ձևի մեջ է, իր չափն ունի, ինչպես բնության մեջ, այնպես էլ կտավում: Բնության մեջ ամեն ինչ կարող է պատահել, և դա բնական է դառնում այն ժամանակ, երբ արտահայտում է ճշմարտությունն ու նկարչի անհատականությունը:

Աշոտ Հովհաննիսյանը մի քանի տարի շարունակ աշխատել է մի շարքի վրա, որը կատարել է հստակ երկրաչափական սկզբունքով՝ կտավների մակերեսը բաժանելով հավասարաչափ քառանկյունների։ Լավագույն ստեղծագործություններից է «Հայր ու որդի», «Մայրություն», «Հացատուն», «Մինաս Ավետիսյանի դիմանկարը», «Կեսօր», «Կեսօր», «Խնոցի», «Սեր», «Պատրանք» և այլն։ Այս աշխատանքներում դեկորատիվ ֆոնի վրա ասես սոսնձվաշ լինեն երկրաչափական անջատ ձևերից կազմված խոշոր դեմքեր, մանր ֆիգուրներ և առարկաներ։ Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահանդեսների։ 1987 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Notify Me
  • Voucher Image
    Earn on Somenelse Purchasing
    Reward is: 1 Point
  • No Features Are Available Right Now!
Reward Reward